22:21  ,  24 մարտի, 2018

«Լիվերպուլի» եւ «Բավարիայի» լեգենդները 10 գոլ են խփել

Անգլիական «Լիվերպուլի» եւ Մյունխենի «Բավարիայի» լեգենդները բարեգործական հանդիպում են անցկացրել Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում (հանդիպման տեսագրությունը):

Թիմերը 5-ական գոլ են փոխանակել: «Լիվերպուլի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ֆաուլերը, աչքի են ընկել նաեւ Կայտը, Կվարմեն ու Օուենը: «Բավարիայի» կազմում երկու գոլ է խփել Ցիկլերը, մրցակցի դարպասը գրավել են նաեւ Տոնին, Ալոնսոն ու Սերժիոն:

Թիմերը հանդես են եկել հետեւյալ կազմերով.

«Լիվերպուլ». Դուդեկ (Ջեյմս, 52), Մաքաթիր (Կվարմե, 52), Կարագեր, Ագեր, Ռիիսե (Բաբ, 63), Մաքմանաման (Բերգեր, 52), Ալոնսո (Համան, 46, Մաքալիսթեր, 70, Շմիցեր, 82), Ջերարդ, Կայտ, Ֆաուլեր (Շմիցեր, 46, Ռաշ, 63, Օլդրիջ, 76, Ռիիսե, 86), Օուեն: 

«Բավարիա»: Բուտ (Գոսպոդարեկ, 70), Դեմիկելիս, Լիզարազյու (Վիտիչեկ, 46), Մատեուս (Պֆլյուգեր, 66), Տարնատ, Զե Ռոբերտո, Ցիկլեր, Սերժիո (Միսիմովիչ, 66), Մաքայ (Օտլ, 63), Էլբեր (Ալոնսո, 46), Տոնի (Ցիմերման, 56):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում