20:19  ,  24 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն ֆունտ կառաջարկի «Յուվենտուսի» կիսապաշտպանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստային: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար առաջարկել 40 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական Mirror-ը:

Դուգլաս Կոստան 2015 թվականին Դոնեցկի «Շախտյորից» 30 միլիոն եվրոյով տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա», իսկ անցած ամռնաը «Յուվենտուսը» վարձակալեց ֆուտբոլիստին 40 միլիոն եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով:

Ընթացիկ մրցաշրջանում Կոստան իտալական ակումբի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում