19:48  ,  24 մարտի, 2018

Հայաստանի հավաքականը չհաղթեց Էստոնիայի թիմին

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» սատդիոնում տեղի ունեցած Հայաստանի եւ Էստոնիայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը տարածքային եւ խաղային առավելություն ուներ: Երկու անգամ հաջողությանը մոտ էր Ռումյան Հովսեփյանը: Ակտիվ էին առջեւի գծի խաղացողները, մշտապես եզրային անցումներով աչքի էր ընկում Կամո Հովհաննիսյանը:

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը երկու փոփոխություն կատարեց, իսկ խաղի տեմպն ընկավ: Գոլային պահերը սակավաթիվ էին: 73-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած վտանգավոր տուգանայինից հետո էստոնացիներին փրկեց դարպասապահը:

68-րդ րոպեին ազգային հավաքականում իր նորամուտը նշեց արգենտինական «Աթլետիկո Ուրականի» հարձակող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը փոխարինեց Արտյոմ Սիմոնյանին:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն էր։

Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնի Լիտվայի թիմի հետ:

Ընկերական հանդիպում

Հայաստան - Էստոնիա՝ 0:0

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արտյոմ Սիմոնյան (Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 77), Գեւորգ Ղազարյան (Արտակ Գրիգորյան, 46), Գեղամ Կադիմյան (Էդգար Մալաքյան, 46), Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան (Տիգրան Բարսեղյան, 77):

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում