19:31  ,  24 մարտի, 2018

Դե Բրույնե. Գրեթե հնարավոր չէ «Մանչեսթեր Սիթիի» մարտավարությունը Բելգիայի հավաքականում

Բելգիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն հնարավոր չի համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած անգլիական թիմի մարտավարության կիրառումը Բելգիայի թիմի խաղում:

«Գրեթե հնարավոր չէ, որ Բելգիայի թիմը խաղա «Մանչեսթեր Սիթիի» մարտավարությամբ: Մարզիչները տարբեր գաղափարներ ունեն: Խաղացողները պետք է համապատասխանեն մարտավարությանը: Բելգիայի հավաքականի ամեն խաղացող խաղում է իր ակումբում այլ համակարգի պայմաններում: «Մանչեսթեր Սիթիում» ունենք ժամանակ խաղը մշակելու համար, հավաքականում այդպիսի հնարավորություն չկա: Մեկ-երկու շաբաթը շատ քիչ է: Բոլոր խաղացողները պետք է հասկանան ամեն խաղի համար դրվող խնդիրը: Մեր թիմը պետք է շարժվի մի ուղղությամբ: Մարտավարությունը մարզիչի խնդիրն է»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բելգիայի հավաքականը կմրցի Անգլիայի, Թունիսի եւ Պանամայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում