18:46  ,  24 մարտի, 2018

Հայաստան - Էստոնիա՝ առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Էստոնիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի գրանցվել՝ 0:0: 

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը տարածքային եւ խաղային առավելություն ուներ: Երկու անգամ հաջողությանը մոտ էր Ռումյան Հովսեփյանը: Ակտիվ էին առջեւի գծի խաղացողները, մշտապես եզրային անցնումներով աչքի էր ընկում Կամո Հովհաննիսյանը:

Ընդմիջում է:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արտյոմ Սիմոնյան, Գեւորգ Ղազարյան, Գեղամ Կադիմյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան:

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում