17:01  ,  24 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Էստոնիայի թիմի դեմ Երեւանում կայանալիք ընկերական խաղում։

Հայաստան․ Արամ Հայրապետյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Գագիկ Դաղբաշյան, Ռումյան Հովսեփյան, Արտյոմ Սիմոնյան, Գեւորգ Ղազարյան, Գեղամ Կադիմյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան:

Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։ Սա Հայաստանի եւ Էստոնիայի հավաքականների 5-րդ հանդիպումն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով