16:30  ,  24 մարտի, 2018

Հայաստան - Էստոնիա. Հայ երկրպագուները միասնական երթով ուղեւորվում են ստադիոն (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումն Էստոնիայի դեմ ընկերական հանդիպմանը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն է ուղեւորվել երկրպագուների երթով, հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Երթը մեկնարկել է Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից։ Երթի ընթաքում նախատեսվում է նաեւ մասշտաբային ֆայեր շոու։

Հիշեցնենք, որ Հայաստան - Էստոնիա հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Մարտի 27-ին Հայաստանի հավաքականը Երեւանում ընկերական խաղ է անցկացնելու նաեւ Լիտվայի թիմի հետ։

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում