16:22  ,  24 մարտի, 2018

«Արցախը» հաղթեց «Ուրարտուին» եւ դուրս եկավ եզրափակիչ

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը դարձել է «Արցախը»։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արցախը» Ստեփանակերտում 90։88 հաշվով հաղթել է «Ուրարտուին»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Ուրարտուի» նորեկ Արագադ Աբրամյանը, որը վաստակել է 32 միավոր։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին խաղում «Արցախը» 76։70 հաշվով հաղթել էր «Ուրարտուին»։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն ՖԻՄԱ-ն ու «Արթիկը»։ Այդ զույգի պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին Օլիմպավանում: Առաջին խաղն ավարտվել է «Արթիկի» հաղթանակով՝ 111-87 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում