15:22  ,  24 մարտի, 2018

Ռոնալդուն` ազգային հավաքականների պատմության երրորդ լավագույն ռմբարկու

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դուբլի հեղինակ դառնալով Եգիպտոսի թիմի դեմ ընկերական խաղում, ազգային թիմում գոլերի քանակը հասցրել է 81-ի։

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է ճապոնացի Կունիսիգե Կամամոտոյին եւ երրորդ տեղ բարձրացել ազգային հավաքականների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում։

Այդ ցուցանիշով Ռոնալդուին գերազանցում են միայն հունգարացի լեգենդար հարձակվող Ֆերենց Պուշկաշը (84 գոլ) եւ իրանցի Ալի Դային (109 գոլ), հայտնում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականի դեմ խաղում Ռոնալդուն դուբլի հեղինակ էր դարձել ավելացված ժամանակում՝ կամային հաղթանակ բերելով պորտուգալացիներին (2։1)։ Դա նրա 148-րդ հանդիպումն էր Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում