13:15  ,  24 մարտի, 2018

NBA․ Անկրկնելի Լեբրոն Ջեյմսը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 106:94 հաշվով տնային հաղթանակ է տարել «Ատլանտայի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Ստեյտին» բերել է 29 միավոր։

«Քլիվլենդը» տանը 120:95 հաշվով ուժեղ է գտնվել «Ֆինիքսից»։ «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը հավաքել է 27 միավոր եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» – «Ֆինիքս»՝ 120:95 (23:27, 39:18, 31:26, 27:24)

«Գոլդեն Սթեյտ» – «Ատլանտա»՝ 106:94 (16:18, 27:33, 36:23, 27:20)

«Տորոնտո» – «Բրուքլին»՝ 116:112 (31:32, 28:32, 25:27, 32:21)

«Չիկագո» – «Միլուոկի»՝ 105:118 (34:24, 27:37, 21:29, 23:28)

«Օկլահոմա» – «Մայամի»՝ 105:99 (24:18, 20:22, 20:26, 41:33)

«Սան Անտոնիո» – «Յուտա»՝ 124:120 (լրացուցիչ ժամանակում) (29:21, 27:30, 21:22, 37:41, 10:6)

«Պորտլենդ» – «Բոստոն»՝ 100:105 (26:23, 26:24, 25:20, 23:38)

«Վաշինգտոն» – «Դենվեր»՝ 100:108 (16:23, 27:32, 33:23, 24:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում