18:55  ,  24 մարտի, 2018

Իբրահիմովիչը գնել է Los Angeles Times-ի էջը՝ Լոս Անջելեսին ողջունելու համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխված Զլատան Իբրահիմովիչը ողջունել է Լոս Անջելես քաղաքին։

Շվեդ հարձակվող գնել է Los Angeles Times թերթի մարզական բաժնի էջերից մեկը։ Էջի վրա եղել է միայն հետեւյալ գրառումը՝ Dear Los Angeles, You’re welcome («Սիրելի Լոս Անջելես, ողջունում եմ ձեզ»)։

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը 2016-ի ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում անցկացրած 53 խաղերում դարձել 29 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ։ Օրեր առաջ նա խզել էր անգլիական ակումբի հետ պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում