12:28  ,  24 մարտի, 2018

Վահան Բիչախչյանի գոլը «Ժիլինայի» երիտասարդական թիմում

Ֆուտբոլի Սլովակիայի Առաջին լիգայի հերթական տուրում «Ժիլինայի» երիտասարդական թիմը սեփական դաշտում 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սամորինի» նկատմամբ:

«Ժիլինայի» երկրորդ գոլը 53-րդ րոպեին խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում