Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության պարային զույգերի կարճ ծրագրից հետո դուրս են մնացել պայքարից։ Հայաստանի զույգը գրանցել է 22-րդ արդյունքը, իսկ ազատ ծրագրի ուղեգիր են նվաճել 1-20-րդ տեղերը գրաված զույգերը։
Կարճ ծրագրում լավագույն արդյունքը գրանցել է Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գաբրիելա Պապադիկիս - Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա) զույգը, որը հավաքել է 83.73 միավոր։
Հիշեցնենք, որ գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի արդյունքում նվաճել է ազատ ծրագրի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում