02:11  ,  24 մարտի, 2018

Զագիտովան դուրս մնաց լավագույն եռյակից, Օսմոնդն՝ աշխարհի չեմպիոն

Փհենչհանի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալինա Զագիտովան չկարողացավ մեդալ նվաճել Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Կանանց մենասահքի ազատ ծրագրում Զագիտով սխալվեց ցատկերի ժամանակ եւ երկու ծրագրերի արդյունքում գրավեց 5-րդ տեղը:

Աշխարհի նոր չեմպիոն դարձավ կանադացի Քեյթլին Օսմոնդը: Լավագույն եռյակում են նաեւ ճապոնացիներ Վակաբա Հիգուչին եւ Սատոկո Միյահարան:

Կարճ ծրագրի առաջատար, իտալացի Կարոլինա Կոստները գրավեց չորրորդ տեղը:

Լուսանկարում Օսմոնդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում