Փհենչհանի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ալինա Զագիտովան չկարողացավ մեդալ նվաճել Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Կանանց մենասահքի ազատ ծրագրում Զագիտով սխալվեց ցատկերի ժամանակ եւ երկու ծրագրերի արդյունքում գրավեց 5-րդ տեղը:
Աշխարհի նոր չեմպիոն դարձավ կանադացի Քեյթլին Օսմոնդը: Լավագույն եռյակում են նաեւ ճապոնացիներ Վակաբա Հիգուչին եւ Սատոկո Միյահարան:
Կարճ ծրագրի առաջատար, իտալացի Կարոլինա Կոստները գրավեց չորրորդ տեղը:
Լուսանկարում Օսմոնդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում