00:06  +04,  24 մարտի, 2018

Լեւոն Արոնյանը դարձյալ պարտվեց եւ զրկվեց հավակնորդ դառնալու տեսական հնարավորությունից

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ պարտվեց 74-րդ քայլում: Առաջին շրջանում Արոնյանը պարտության էր մատնել Կարյակինին:

Հայ գրոսմայստերն ունի 3.5 միավոր եւ մրցաշարի ավարտից երեք տուր առաջ կորցրեց հավակնորդ դառնալու տեսական հնարավորությունը: Առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որը վաստակել է 7 միավոր:

Արոնյանը 11 տուրերում տարել է մեկ հաղթանակ, կրել 5 պարտություն, 5 պարտիա ավարտել ոչ ոքի եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0:1

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Դին Լիրեն (Չինաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 11-րդ տուրից հետո. Կարուանա՝ 7 միավոր, Մամեդյարով՝ 6.5, Կարյակին, Գրիշչուկ՝ 6-ական, Դին Լիրեն՝ 5.5, Կրամնիկ՝ 5, Սո՝ 4.5, Արոնյան՝ 3.5:

12-րդ տուրի զույգերը

Գրիշչուկ - Արոնյան

Կարյակին - Կարուանա

Կրամնիկ - Սո

Մամեդյարով - Դին Լիրեն 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ