23:47  ,  23 մարտի, 2018

Իբրահիմովիչ. «Լոս Անջելես Գելաքսին» լավագույն թիմն է ԱՄՆ-ում

«Մանչեսթեր Յունայթեդից» հեռացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:

«Որոշեցի պայմանագիր կնքել «Գելաքսիի» հետ, քանի որ կարծում եմ՝ այս տեղը համապատասխանում է ինձ: Ես կկարողանամ շատ բան տալ ակումբին եւ օգնել թիմին: Սա լավագույն թիմն է ԱՄՆ-ում: Ոչ մի կասկած չեմ ունեցել: Ես մեծ սպասումներ ունեմ: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ բոլորս կլինենք երջանիկ: Ես շատ բան եմ պահանջում իմ խաղից եւ ճնշում եմ գործադրում իմ վրա:

Ինձ լավ եմ զգում, շատ համառ աշխատում եմ մարզումներին: Ցանկանում եմ հասնել հնարավոր առավելագույնին: Բոլոր թիմերում ես տիտղոսներ եմ նվաճել: Ցանկանում եմ հաղթել: Հույս ունեմ՝ դա կշարունակվի նաեւ այստեղ: Այլ վայրում, նույն Զլատանը»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Լոս Անջելես Գելաքսիում» Իբրահիմովիչը հանդես կգա 9 համարի խաղաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում