22:30  ,  23 մարտի, 2018

Իբրահիմովիչը միացավ «Լոս Անջելես Գելաքսիին»

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» հայտարարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու մասին:

36-ամյա ֆուտբոլիստն ու «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 22-ին խզել էին պայմանագիրը, որը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Իբրահիմովիչը ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կկնքի ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ, որն առայժմ չի հրապարակել մանրամասներ:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումների մեծ մասը եւ մասնակցել է Անգլիայի առաջնության 5 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում