20:46  ,  23 մարտի, 2018

Ռոբերտո Կարլոս. Բրազիլիան է ԱԱ–2018–ի ֆավորիտը

Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը հունիս–հուլիսին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտ է համարում բրազիլացիներին։

«Ես բրազիլացի եմ եւ ցանկանում եմ, որ մենք նվաճենք գավաթը։ Բրազիլիան ֆավորիտ է։ Տեսնում եմ, որ ոչ մի այլ հավաքական հիմա չի խաղում Բրազիլիայի նման։ Հավաքվել է լավ կոլեկտիվ, որը միայն Նեյմարը չէ։ Թիմն ունի գերազանց մարզիչ»,– Ռոբերտո Կարլոսի խոսքը մեջբերում է Goal.com–ը։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում