18:42  ,  23 մարտի, 2018

Դե Խեա. Երբեմն աստվածներին պետք են նոր մարտահրավերներ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան մեկնաբանել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալը թիմից։

«Երբեմն աստվածներին պետք են նոր մարտահրավերներ։ Հրաշալի էր քեզ հետ խաղալը, Զլատան»,– գրել է Դե Խեան Թվիթերում։

Հիշեցնեք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մարտի 22–ին խզել է պայմանագիրը 36–ամյա ֆուտբոլիստի հետ։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Իբրահիմովիչը պայմանագիր կկնքի ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ ազատ գործակալի կարգավիճակում։

Իբրահիմովիչը 2016–ին էր ֆրանսիական ՊՍԺ–ից տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» դարձյալ անվճար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում