17:52  ,  23 մարտի, 2018

Մոսկվայի «Արարատն» ու «Բանանցը» հաղթողին չպարզեցին

Երեւանում մարզումային հավաք անցկացնող Մոսկվայի «Արարատը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Բանանցի» հետ։ Հյուրերն առաջին խաղակեսում բացել են հաշվը։ «Բանանցը» վերջնամասում Վահագն Այվազյանի գերազանց իրացրած տուգանային հարվածի շնորհիվ խուսափել է պարտությունից՝ 1։1։

Մարտի 26–ին մոսկովյան թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» հետ։ Խաղը տեղի կունենա Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով