18:11  ,  23 մարտի, 2018

Գործակալը հանդիպել է Նեյմարի հետ եւ նրան փոխանցել «Ռեալի» առաջարկը

Մադրիդի «Ռեալը» շարունակում է քայլեր ձեռնարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ֆրանսիական ՊՍԺ–ից ձեռք բերելու ուղղությամբ։

Բրազիլիայում Նեյմարի հետ հանդիպել է ֆուտբոլային գործակալ Պինի Զահավին, որը ֆուտբոլիստին է փոխանցել Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի առաջարկը, հաղորդում է UOL Esporte–ն։

Զահավին լավ հարաբերություններ ունի Նեյմարի հոր հետ, որը խաղացողի գործակալն է։ Նշվում է, որ Նեյմար ավագը «Ռեալին» է փոխանցել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։

Ոչ պաշտոնական տվյալներով, Նեյմարը չի ցանկանում շարունակել կարիերան Ֆրանսիայում։ Հիշեցնենք, որ 2013–2017 թվականներին նա հանդես է եկել «Բարսելոնայում» եւ փարիզյան թիմ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս