11:44  ,  24 մարտի, 2018

Հայաստան - Էստոնիա․ Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին կանցկացնի այս տարվա առաջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Էստոնիայի թիմի հետ։

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում հայկական թիմին, որի տնային հաղթանակը գնահատում է 1․73 գործակցով։ Էստոնիայի հավաքականի հաղթանակն ունի 5․00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3․50։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 91-րդ տեղում է, իսկ Էստոնիան 86-րդն է։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Վրաստանը ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Գեորգի Վադաչկորիայի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել է նոյեմբերին՝ Երեւանում հաղթելով Բելառուսին (4:1) եւ Կիպրոսին (3:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով