17:12  ,  23 մարտի, 2018

Պանամայի հավաքականի հարձակվողը կարմիր քարտ է ստացել Կասպեր Շմեյխելի նկատմամբ կարատեի հնարքի համար

Ֆուտբոլի Պանամայի հավաքականի հարձակվող Բլաս Պերեսը Դանիայի թիմի դեմ ընկերական հանդիպման ժամանակ կարմիր քարտ է ստացել վտանգավոր խաղի համար։ 65-րդ րոպեին նա ոտքով հարվածել է անգլիական «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին եւ հեռացվել դաշտից։ Հետաքրքիր է, որ հարվածի հետեւանքով վնասվածք է ստացել ոչ թե Շմեյխելը, այլ հենց Բլաս Պերեսը։

Այդ խաղում դանիացիները հաղթել են նվազագույն հաշվով, իսկ միակ գոլը 69-րդ րոպեին խփել է իսպանական «Սելտայի» հարձակվող Պիոնե Սիստոն։

Հիշեցնենք, որ Դանիայի ու Պանամայի հավաքականները նվաճել են Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում