16:40  ,  23 մարտի, 2018

«Քլիվլենդը» դարձավ 5-րդ ակումբը, որն ապահովեց NBA-ի փլեյ-օֆֆի ուղեգիր

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փոխչեմպիոն «Քլիվլենդը» դարձավ 5-րդ ակումբը, որը ժամանակից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դետրոյտի» պարտությունն Արեւելյան գոտու առաջատար «Հյուսթոնի» դեմ խաղում «Քլիվլենդի» տեղն ապահովեց փլեյ-օֆֆում։ NBA-ի փոխչեմպիոնը տարել է 42 հաղթանակ, կրել 29 պարտություն։

«Քլիվլենդը» չորրորդ տարին անընդմեջ է դուրս գալիս փլեյ-օֆֆ։ Նախորդ 3 մրցաշրջաններում թիմը հասել է մինչեւ եզրափակիչ, իսկ 2015/16 խաղաշրջանում նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Ավելի վաղ NBA-ի փլեյ-օֆֆի ուղեգիր էին ապահովել գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», «Տորոնտոն», «Բոստոնը» եւ «Հյուսթոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում