10:50  ,  24 մարտի, 2018

«Ֆուտզալ բիզնես լիգա». Մեկնարկել է C մրցաշարի հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետն է ապրիլի 15-ը: Մրցաշարին կարող են մասնակցել միայն տվյալ կազմակերպությունում գրանցված աշխատակիցները։ Հաղթողը կստանա խոշոր դրամական պարգեւ։ Տեղեկությունների համար զանգել 095109999 համարով:

Հիշեցնենք, որ այս օրերին «Դինամո» մարզադահլիճում ընթանում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարը, որին մասնակցում է նաեւ լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը (ԼՖՀ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում