15:45  ,  23 մարտի, 2018

Տպավորիչ խաղարկում՝ Մայամիի մրցաշարում

Մայամիում մեկնարկած թենիսի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի առաջին շրջանում ամերիկացի Ջարեդ Դոնալդսոնը 6:3, 6:4 հաշվով հաղթել է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին։ Երկրորդ սեթի առաջին գեյմի խաղարկումներից մեկը ստացվել է շատ տպավորիչ եւ ավարտվել Բաղդատիսի հաղթանակով։

Երկրորդ շրջանում Դոնալդսոնը կմրցի իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում