15:19  ,  23 մարտի, 2018

Սամպաոլի․ Արգենտինայի հավաքականն ավելի շատ Մեսիի թիմն է, քան իմը

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի կարեւորության մասին։

«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում նա կարող է իր հետեւից տանել թիմին։ Արգենտինայի հավաքականն ավելի շատ Մեսիի թիմն է, քան իմը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի խմբային փուլում Արգենտինայի հավաքականը կմրցի Խորվաթիայի, Իսլանդիայի եւ Նիգերիայի թիմերի հետ։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում