14:58  ,  23 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի հավաքի երրորդ մարզումային օրվա վիդեոտեսությունը

ՀՖՖ-ն ներկայացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում ընթացող մարզումային հավաքի երրորդ օրվա վիդեոտեսությունը։

Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրել էր «բաց» մարզում, որի առաջին 15 րոպեներին ներկա էին նաեւ լրագրողները։ Մարզումից առաջ տեղի էր ունեցել նաեւ Հայաստանի 2017թ․ լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշության արարողությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում