«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը նշել է իր վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Բեքհեմի կարծիքով, այդ խաղացողը «Ռեալում» իր նախկին թիմակից, Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է։
«Զիդանի հետ մարզվելը երկար տարիներ երազանք էր։ Ես նրան եմ համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը»,– Բեքհեմի խոսքը մեջբերում է Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը։
Զիդանն ու Բեքհեմը «Ռեալում» միասին հանդես են եկել 2003–2006 թվականներին։
Ֆոտո՝ twitter.com/FaktaRMCF
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում