13:41  ,  23 մարտի, 2018

Մայամի․ Խաչանովը եւ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել զուգախաղում, Ջոկովիչն ու Տրոիցկին պարտություն են կրել

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը եւ Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել Մայամիում ընթացող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի զուգախաղում։ Առաջին շրջանում Ռուսաստանի առաջին եւ երկրորդ ռակետները 3 սեթում հաղթել են ֆրանսիացի Ֆաբրիս Մարտենին ու խորվաթ Ֆրանկո Շկուգորին՝ 6։7, 6։3, (15։13)։ Պայքարը տեւել է 1 ժամ 37 րոպե։

Սերբիան ներկայացնող Նովակ Ջոկովիչն ու Վիկտոր Տրոիցկին պարտություն են կրել խորվաթ Նիկոլա Մեկտիչից ու ավստրիացի Ալեքսանդր Պեյայից՝ 6:4, 5:7, (3:10)։

Սա աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի երկրորդ մրցախաղն էր արմունկի վնասվածքից վերականգնվելուց հետո։ Վերջերս սերբ թենիսիստը մասնակցել էր Ինդիան Ուելսի մրցաշարին, որի մեկնարկային մրցախաղում պարտվել էր ճապոնացի Տարո Դենիելին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում