00:47  ,  23 մարտի, 2018

ԵԱ. Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը կեսական միավոր են հետ առաջատարներից

Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 4.5-ական միավոր եւ կեսական միավոր են հետ 5-ական միավոր վաստակած 7 առաջատարներից:

Հայաստանի շախմատիստներից 4-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանը:

Մարտի 23-ին առաջնությունում հանգստյան օր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում