00:05  ,  23 մարտի, 2018

Հայաստանը 2 ոսկե մեդալ նվաճեց Լատվիայում

Լատվիայում տեղի ունեցած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու ոսկե մեդալ: Հաղթող են դարձել Ռազմիկ Սարգսյանն ու Նարեկ Ներսիսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Բագրատ Ներսիսյանն ու Արթուր Ղազարյանը գրավել են երրորդ տեղը: Մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ Լատվիայում Հայաստանը ներկայացրել են 7 բռնցքմարտիկներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում