22:01  ,  22 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» խզել է պայմանագիրը Իբրահիմովիչի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է շվեդ Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը խզելու մասին:

Անգլիական ակումբը շնորհակալություն է հայտնել 36-ամյա ֆուտբոլիստին եւ հաջողություն մաղթել:

Իբրահիմովիչը 2016թ. ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» ազատ գործակալի կարգավիճակում: Նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Սպասվում է, որ առաջիկայում Իբրահիմովիչը կմիանա «Լոս Անջելես Գելաքսիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում