22:41  ,  22 մարտի, 2018

Անդրեա Պիրլոն պատրաստ է ընդգրկվել Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցել է Թուրինի «Յուվենտուսի» եւ «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի հետ, որը պատրաստ է ընդգրկվել Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում, հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը: Սակայն Պիրլոն առաջարկը կընդունի, եթե ազգային թիմը գլխավորի կամ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, կամ Կարլո Անչելոտին, որը նախորդ աշնանը հեռացվել է Մյունխենի «Բավարիայից»:

Սպասվում է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի հունիսին: Այժմ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատարն է Լուիջի Դի Բիաջոն:

38-ամյա Պիրլոն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2017-ին: Նրա վերջին ակումբը «Նյու Յորք Սիթին» է: Պիրլոն Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն:

Ֆոտո՝ twitter.com/pirlo_official

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում