23:42  ,  22 մարտի, 2018

«Արսենալի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել եւ չի օգնի Անգլիայի թիմին

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վնասվածք է ստացել եւ չի օգնի ազգային թիմին Հոլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որը մարտի 23-ին է:

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Անգլիայի հավաքականի առավոտյան մարզման ժամանակ եւ չի մեկնել թիմի հետ Ամստերդամ, հաղորդում է telegraph-ը:

Անգլիայի հավաքականը մարտի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի իտալացիների հետ:

Ուիլշիրը նախորդ անգամ Անգլիայի հավաքականում խաղացել է Եվրո-2016-ի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում