21:05  ,  22 մարտի, 2018

ԱԱ. Սլավիկ Հայրապետյանը եզրափակիչում է

Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում կարճ ծրագիրը կատարել են տղամարդկանց մենասահքի մրցման մասնակիցները: Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը 37 մասնակիցների մեջ գրավել է 23-րդ տեղը եւ իրավունք նվաճել մասնակցել ազատ ծրագրին (24 մասնակից), որը մարտի 24-ին է:

Կարճ ծրագրում լավագույն արդյունքը ցույց է տվել ամերիկացի Նաթան Չենը: Առաջատար եռյակում են նաեւ ռուսաստանցի Միխայիլ Կոլյադան եւ ամերիկացի Վինսենթ Չժոուն:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաեւ Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը (մարտի 23-ին եւ 24-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում