20:45  ,  22 մարտի, 2018

Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հրապարակել է կազմը, որը դուրս կբերի խաղադաշտ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում, հաղորդում է BrazilStat-ը: Ավագի թեւկապով կլինի իտալական «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը:

Բրազիլիա. Ալիսոն, Դանի Ալվես, Միրանդա, Տիագո Սիլվա, Մարսելո, Կազեմիրո, Պաուլինյո, Ֆիլիպե Կոուտինյո, Վիլիան, Դուգլաս Կոստա, Գաբրիել Ժեզուս:

Ռուսաստան - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում