20:10  ,  22 մարտի, 2018

Իբրահիմովիչն այս շաբաթ կտեղափոխվի «Լոս Անջելես Գելաքսի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կհեռանա անգլիական ակումբից մինչեւ պայմանագրի ավարտը, հաղորդում է ESPN-ը:

36-ամյա շվեդ ֆուտբոլիստն այս շաբաթ կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիին»:

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնել է Իբրահիմովիչին բաց թողնել մինչեւ մրցաշրջանի ավարտը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում