21:42  ,  22 մարտի, 2018

«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակը

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբը կփորձի գործարքն իրականացնել այս ամռանը: 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ: Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 27 խաղում Ադրիեն Ռաբիոն խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Ֆոտո՝ instagram.com/adrienrabiot_25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում