Մոգիլյովի «Դնեպրը» պաշտոնապես հայտարարել է «Փյունիկի», «Շիրակի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
23-ամյա ֆուտբոլիստի նոր թիմը հանդես է գալիս Բելառուսի առաջնության Բարձրագույն լիգայում:
Հիշեցնենք, որ Այվազյանի նախորդ ակումբը լատվիական «Վենտսպիլսն» էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում