19:41  ,  22 մարտի, 2018

Պաշտոնական. Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվողը միացավ «Դնեպրին»

Մոգիլյովի «Դնեպրը» պաշտոնապես հայտարարել է «Փյունիկի», «Շիրակի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանի հետ պայմանագիր կնքելու մասին:

23-ամյա ֆուտբոլիստի նոր թիմը հանդես է գալիս Բելառուսի առաջնության Բարձրագույն լիգայում:

Հիշեցնենք, որ Այվազյանի նախորդ ակումբը լատվիական «Վենտսպիլսն» էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում