18:44  ,  22 մարտի, 2018

Գարեթ Բեյլի հեթ-տրիկը նպաստեց Ուելսի հաղթանակին՝ 6:0

Ֆուտբոլի Ուելսի հավաքականը China Cup ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչի խաղում 6:0 հաշվով հաղթել է Չինաստանի հավաքականին: Ուելսի թիմի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը նշեց նորամուտը նոր պաշտոնում:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, դուբլի հեղինակ՝ Սեմ Վոուքսը: Աչքի ընկավ նաեւ Հարի Ուիլսոնը:

Եզրափակիչում Ուելսի թիմը կմրցի Չեխիա – Ուրուգվայ (մարտի 23-ին) դիմակայության հաղթողի հետ:

Այս հեթ-տրիկի շնորհիվ Բեյլը դարձավ Ուելսի հավաքականի լավագույն ռմբարկուն՝ 29 գոլ: Նա 1 գոլով գերազանցեց Իան Ռաշին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում