16:07  ,  22 մարտի, 2018

Գարեգին Մաշումյանը՝ Մոսկվայի «Սպարտակի» լավագույն գոլի հեղինակ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացող Գարեգին Մաշումյանը ճանաչվել է Մոսկվայի «Սպարտակի»՝ փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ակումբի կայքը։

Քվեարկությամբ հաղթել է 28-ամյա ֆուտզալիստի գոլը «Վոլգայի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղում, որն ավարտվել էր 3։3 հաշվով։ Այդ խաղում Մաշումյանը նորամուտն էր նշել «Սպարտակի» կազմում։

Գարեգին Մաշումյանն այս ձմռանը «Չարբախ» ակումբից է տեղափոխվել «Սպարտակ»։ Նա ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում եւ դարձել 4 գոլի հեղինակ։

Մինչեւ ֆուտզալ տեղափոխվելը,  Մաշումյանն ունեցել է ֆուտբոլային կարիերա, որի ընթացքում հանդես է եկել «Կիլիկիայում», «Ուլիսում», «Բանանցում» ու «Ալաշկերտում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում