17:40  ,  22 մարտի, 2018

Պատրիկ Կլյույվերտը չի սեղմել Դիեգո Մարադոնայի ձեռքը

«Բարսելոնայի» եւ Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Պատրիկ Կլյույվերտը ցուցադրական ֆուտբոլային հանդիպումից առաջ չի սեղմել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ձեռքը։

Միջադեպը տեղի է ունեցել Մարադոնայի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմերի միջեւ խաղից առաջ։ Այդ խաղում Մոուրինյոյի թիմի կազմում հանդես է եկել նաեւ 8-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը, որը վերջերս սկսել էր ֆուտբոլային կարիերա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում