14:40  ,  22 մարտի, 2018

Հայաստանի հավաքականի հավաքի երկրորդ մարզումային օրվա վիդեոտեսությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումային հավաքն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։ ՀՖՖ-ն ներկայացրել է երկրորդ օրվա վիդեոտեսությունը։

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի (մարտի 24) եւ Լիտվայի (մարտի 27) դեմ Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

Մարտի 22-ին՝ ժամը 16:30-ին, Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի հավաքականի հերթական մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում