16:44  ,  22 մարտի, 2018

Ինյեստա. Չեմ զարմանա, եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստային հարցրել են, թե արդյոք նա կզարմանա, եթե ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Եթե ակեղծ, չեմ զարմանա։ Ինձ համար միեւնույն է։ Չեմ ցանկանա, որ ասածս ընդունվի որպես անհարգալից վերաբերմունք։ Մենք չենք մտածում այդ մասին։

Այդ դեպքում «Ռեալը» ձեռք կբերի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, սակայն «Բարսելոնայի» կազմն ավելի ուժեղ է»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է As-ը։

Հիշեցնենք, որ 2013–2017 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում