14:14  ,  22 մարտի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է կանանց պրոֆեսիոնալ թիմ ստեղծել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է հաջորդ մրցաշրջանից ստեղծել կանանց պրոֆեսիոնալ թիմ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչեւ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայի միակ ակումբն է, որը չունի կանանց թիմ։ Մանչեսթերցիներն Անգլիայի ֆուտբալյին ասոցիացիային հայտ են ներկայացրել կանանց Սուպերլիգային մասնակցելու համար։ Հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմն իրավունք կստանա մասնակցել Սուպերլիգայի երկրորդ դիվիզիոնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում