13:43  ,  22 մարտի, 2018

ԱԱ-2018․ Մարադոնայի ֆավորիտները

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատմել է, որ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում ֆավորիտ է համարում Իսպանիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականներին։

«Ֆրանսիայի հավաքականը հրաշալի թիմ է։ Ֆրանսիացիներն ունեն Պոգբայի պես լավ խաղացողներ, սակայն նրանց չեմ համարում ֆավորիտ։ Ֆրանսիայի հավաքականը կլիներ ավելի լավը, եթե Ռիբերին վերադառնար թիմ։ Ինձ համար աշխարհի առաջնության ֆավորիտներն են Գերմանիան ու Իսպանիան»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է RMC-ն։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում