11:14  ,  22 մարտի, 2018

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցը պարտվել է Անդորրային

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներից Լիխտենշտեյնի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել Անդորրայի հետ եւ պարտվել նվազագույն հաշվով։ Պորտուգալիայի Բրագա քաղաքում կայացած հանդիպման միակ գոլն Անդորրայի հավաքականից 6-րդ րոպեին խփել է Մարկ Ռիբեսը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին մեկնարկող ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականն ՈւԵՖԱ-ի ամենացածր վարկանիշով թիմերի հետ ընդգրկվել է վերջին՝ D դիվիզիոնում, որտեղ կխաղա Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի թիմերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում